Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի GOHAR 17, քանի որ բավականին երիտասարդ եք, ապա առավել անվնաս միջոցը Ձեր դեպքում պահպանակի օգտագործումն է: Ինչ վերաբերում է շուրթի մեծացման և գույնի փոփոխությանը, դա կարող է լինել տրավմայի կամ բարտոլինյան գեղձի բորբոքման պատճառով, կարևոր է ճշտել մեծացումն ուղեկցվում է ցավով թե, ոչ: Իսկ պարի հետևանքվ կուսազրկումը քիչ հավանական է, հնարավոր է արյունը կապված է եղել թեթև վնասվածքի հետ:

GOHAR17

09.04.2015

MEK HARC EL BJISHK JAN ES BALETI PARUHI EM ARDEN 10 TERI E BALETI EM GNUM HNARAVW8 E VOR FIZIKAKAN SHARJUMNERI PATJAROV KUSAZRKUM LINI? MI ANGAM ARYUN EKAV U EL NMAN BAN CHI EXEL

RuZanna

09.04.2015

Barev dzez xndrum em aseq hnaravor e kusataxanti vnasum dzerqeri shatjumneri mijocov inqnabavararman jamanak, xndrum em patasxaneq erbeve cav e ail axtanishner chen exel

GOHAR17

09.04.2015

barev DZEZ HARGELI BJISHK XNDRUM EM ASEQ INCHPES KARELI E ZBAXVEL SEXSOV EV CHHXIANAL INCHPISI MIJOCNER KAN ES 17 TAREKAN EM.... EV MEK HARC EL HARGELI BJISHK HESHTOCIS ARTAQIN SHURTERIC MEK@ MECACAC E EV KAPTAVUYN GUYN UNI MOT 3-4 TARI E AYDPES E DA NORMALE TE VOCH?..... NAXAPES SHNORHAKALUTYUN

NONA

09.04.2015

hargeli bjisht kcananayi harcney haraberutyan jamanak hamozvac em vor kusataxants chi vnasvel,sakayn tetev arnahosuytyun em nkatum,,,hnaravor e ardyoq voreve urish vnasvacq lini ?

Edita

09.04.2015

im arajin gishern er ev es chem karoxanum tulanal vorpeszi amusins ANI IR GORTSY.. inch dex kareli e yndunel tulanalu ev vaxy qchecnelu hamar....

Մեդ-Պրակտիկ

06.04.2015

Հարգելի Mora, հորմոնալ հակաբեղմնավորիչները հարկավոր է ընդունել միայն գինեկոլոգի նշանակմամբ և նրա հսկողության տակ:

Մեդ-Պրակտիկ

06.04.2015

Հարգելի Aelita, պատճառները տարբեր են սկսած հոգեբանական խնդիրներից, մինչև օրգանական խնդիրներ: Հարկավոր է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվության, պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:

Մեդ-Պրակտիկ

06.04.2015

Հարգելի Edita, կարող եք լվացումներ կատարել հակասեպտիկ նյութերով, օրինակ երիցուկի թուրմով կամ հեքսիկոնի լուծույթով, օրական մեկ անգամ քնելուց առաջ: Հարաբերությունից հետո, որոշ ժամանակ կարող եք օգտագործել նաև հեքսիկոնի մոմեր: 

Aelita

04.04.2015

nereceq bjshkuhi es arden 2 tari e amusnacac em ev haraberutyan jamanak orgazmi chem hasnum inch kareli e anel vor...

Mora

04.04.2015

nereceq bjshuhi hakabexmnavorich inch haber xorhurd ktaq ogtagorcel es cnndaberel em kesaryan hatumov ev mi vorosh jamanak chi tuylatrvum hxianal inch haber kareli e ogtagorcel.

Մեդ-Պրակտիկ

04.04.2015

Հարգելի ZOYA, բարև Ձեզ: Քանի որ արդեն երկու տարի է դաշտան չեք տեսնում, ապա Դուք արդեն գտնվում եք պոստմենոպաուզալ կամ պոստկլիմակտերիկ շրջանում: Դաշտանադադարի ժամանակ տեղի է ունենում սեռական հորմոնների քանակի կտրուկ անկում, որի հետևանքով խանգարվում են մի շարք պրոցեսներ, այդ թվում հանքային նյութերի, մասնավորապես կալցիումի փոխանակությունը, որի հետևանքով տեղի է ունենում ոսկրերի հանքային խտության իջեցում: Դա կարող է արտահայտվել ցավերով, ծակոցների զգացումով: Կալցիումի փոխանակության խանգարումը կարող է պատճառ դառնալ օստեոպորոզի զարգացման համար: Նույն հորմոնների քանակի նվազման հետևանքով դիտվում է նաև նյարդային համակարգի լյաբիլություն, կանայք դառնում են ավելի դյուրագրգիռ: Խնդիրնր առաջանում են նաև կրծքագեղձերում, և Ձեր տարիքի կանանց հարկավոր է տարին մեկ անգամ անցնել կրծքագեղձի հետազոտություն: Քանի որ կրծքերում կան ցավեր, հարկավոր է անպայման անցնել կրծքագեղձի ՈՒՁՀ կամ մամոգրաֆիա: Այս խնդիրները միասին վերցված կոչվում են պոստկլիմակտերիկ սինդրոմ: Նման դեպքերում նշանակվում է փոխարինող հորմոնային թերապիա և բուսական միջոցներ: Նշված միջոցները հարկավոր է ընդունել միայն գինեկոլոգի նշանակմամբ: 

Edita

03.04.2015

hargeli bjishk mi harc unem serakan haraberutyan jamanak heshtocic thach hot e galis kaseq tnyin paymanerum inchvir kareli e lvacumner katarel nman xndri depkum

Մեդ-Պրակտիկ

02.04.2015

Հարգելի DAYANA, երկարատև կրծքով կերակրելուց հետո հնարավոր է օջախային մաստոպաթիայի զարգացումը: Նշված գոյացության բնույթը պարզելու համար շատ ինֆորմատիվ կլինի ՈՒՁՀ քննությունը, հարկ եղած դեպքում նաև մամոգրաֆիան: Ինչ վերաբերում է  դաշտանի ուշացմանը, ապա որոշելու համար կապված է այն կրծքերի հետ թե ոչ, հարկ կլինի որոշել պրոլակտինը: Խորհուրդ է տրվում դիմել մամոլոգի իրավիճակը վերջնական պարզելու համար:

Մեդ-Պրակտիկ

01.04.2015

Հարգելի Ella, ըստ ձեր նկարագրածի նյութափոխանակության խանգարման պատճառը հորմոնալ դիսբալանսն է, քանի որ քաշի ավելացումը ուղեկցվում է նաև մազակալմամբ: Հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, պարզելու թե կոնկրետ որ հորմոնների քանակներն են խախտվել, այնուհետև համապատասխան բուժում ստանալ:

Մեդ-Պրակտիկ

01.04.2015

Հարգելի LILIT, բարև Ձեզ: Կլինիկական ախտանիշները, այս դեպքում քորը նորից հայտնվել են թերի կամ ոչ ճիշտ բուժման հետևանքով: Համապատասխան բուժումից առաջ հարկավոր է նախ իմանալ կոնկրետ ինչ հարուցչի հետ գործ ունենք: Այսինքն առանց իմանալու հարուցչին, բուժում նշանակել հնարավոր չէ: Հարկավոր է ևս մեկ անգամ հանձնել քսուք և ստանալ լիարժեք բուժում: Մինչ այդ տանը կարող եք լվացումներ կատարել հակասեպտիկ լուծույթներով, օրինակ երիցուկի թուրմով կամ գեկսիկոնի լուծույթով, սակայն նշված միջոցներն ունեն միայն ժամանակավոր էֆեկտ, հարկավոր է լիարժեք բուժում ստանալ:

ZOYA

01.04.2015

BAREV DZEZ ES 52 TAREKANEM KLIMAQSI SRJANUMEM GTNVUM 2 TARIE DASTAN CEM TESEL KRCQERUM CAVER UNEM MEJQIS SRJANUM CAVER DYURAGRGIREM DARCEL TEVERS AYTUCVUMEN TARBER DEXORAYQNEREM OGTAGORCEL GNACELEM BJSKI KONKRET PATASXAN CEM STACEL USERICS NERQEV AYROCEM ZGUM XNDRUMEM XORHURD TVEQ

DAYANA

31.03.2015

UNEM KRCQI CAVER AMENA SAT CAVUMR AJ KURCQS 2 AMISE EREXAYIS KTRELEM KRCQIC 2 TARI KERAKRELUC HETO...AJ KRCQIS PTUKI MOT KA SOSAPVOX GUND BAYC MEK-MEK KORCUME AYD PATCAROV 10 OR DASTANS USACELA HXI CEM 22TAREKANEM XNDRUMEM XORHURD TVEQ

LILIT

30.03.2015

BAREV DZEZ, ES UNEM HESHTOCAYIN QOR DIMEL EM BJSHKI UXARKEC INDZ @NDHANUR QSUKI ANALIZI , NSHEM NAEV VOR AMUSNACAC EM EV UNEM MEK DUSTR, NUYN QOR2 UNI AMUSINS: PATASXANIC HETO NSHANAKEC INDZ MOMIK ISK AMUSNUS HABER DEXIC EV MOMIKIC HETO MEK SHABAT HETO NURIC SKSVELA QOR SHNDRUM EM TAQ INDZ XORHURD

Ella

30.03.2015

bjishk jan chem niharum amen ban porcel em baic chem niharum ev boore asum en nyutapoxanakutyunes uxxem ev mazakalum ka artahaytvac

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի Ella, բարև Ձեզ: Նյութափոխանակությունը լայն հասկացություն է, և կոնկրետ անալիզներ չկան նյութափոխանակության խանգարումը պարզելու համար: Որոշ ինֆորմացիա կարող են տալ հանքային նյութերի քանակների որոշումը: Նյութափոխանակության խանգարումը հետևանք է այլ հիվանդության և միշտ ունենում է կլինիկական դրսևորումներ: Ըստ կլինիկական դրսևորման կարելի է ենթադրել կոնկրետ, որ օրգանների ֆունկցիայի խանգարման հետ գործ ունենք:

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի LIna և Sveta, նման խնդրի առաջ կանգնում են շատ ամուսնական զույգեր, իրենց համատեղ կյանքի սկզբում: Խնդիրը հիմնականում կապված է սեռական կյանքի մասին ոչ բավարար գիտելիքների հետ: Նոր ամուսնացած կինը դիտում է սեռական հարաբերությունը որպես պարտականություն, և չիմացության պատճառով կարծում է, որ առաջին հարաբերությունը և կուսազրկումը անպայման պետք է ուղեկցվեն ցավով և տհաճ զգացողություններուվ: Շատ կարևոր է նար ամուսինների միջև հոգեկան կապը: Փորձեք անկեղծ խոսել ամուսնու հետ, սեռական հարաբերությանը մի վերաբերվեք որպես պարտականություն և աշխատեք թուլանալ: Եթե կա նյարդային լարվածություն, ապա կարող եք օգտագործել բուսական հանգստացնող հաբեր, հարաբերությունից առաջ:

Մեդ-Պրակտիկ

27.03.2015

Հարգելի Arman, բարև Ձեզ: Այո հնարավոր է: Եթե կուսաթաղանթը գտնվում է հեշտոցամուտքից շատ հետ, ապա հնարավոր է սեռական հարաբերությունների ժամանակ այն չպատռվի, և պատռվի միայն ծննդաբերության ժամանակ:

Ella

27.03.2015

Barev dzez hargeli bjishk indz kasek inch analizner en harkavor tal nyutapoxanakutyan hamar vorpisi parzem normal e te voch

sveta

26.03.2015

Barev dzez es 25tarekan em amusnacac...bayc kusataxants chi patrvel..bazmics pordzel enk bayc apardyun u shat cavote..inchic e??

lina

26.03.2015

Barev dzex es 25 tarekan em.amusnacac .bayc kusataxants der chi patrvel..bazmics porcel enq..shat cavote bayc apardyun.inch anel??

Մեդ-Պրակտիկ

25.03.2015

Հարգելի Lusine, հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներ խանգարեն սեռական հարաբերություն ունենալուն, դրանք հիմնականում հոգեբանական պատճառներն են, նյարդային լարվածությունը և այլն: Բացի դրանից կարող են լինել սեռական խանգարումներ, որոնք իրենց հերթին կարող են ունենալ ինչպես հոգեբանական այնպես էլ օրգանական պատճառներ: Եթե չկան լուրջ օրգանական խնդիրներ, բոլոր սեռական խանգարումներն էլ հնարավոր է շտկել, եթե հայտնի է պատճառը:

Arman

25.03.2015

Barev dez,bjishk jan hnaravor e ardyoq serakan haraberutyunneri @ntacqum kusataxant@ chpatrvi?

Lusine

24.03.2015

Shat em xndrum im harcin kpatasxaneq

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի AZATUHI, բարև Ձեզ: Կանոնավոր դաշտանային ցիկլի դեպքում ձվազատման, այսինքն հղիանալու ավելի հավականական օրերը համընկնում են ցիկլի 14-17 օրերի հետ: Եթե վերջին դաշտանը եղել է 18.03-ին, ապա ձվազատումը կլինի մարտի 31-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում:

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ